Artsakhpress

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մասնակցել է մրցաշարի և նվաճել հաղթողի կոչումը

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը:

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մասնակցել է մրցաշարի և նվաճել հաղթողի կոչումը

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մասնակցել է մրցաշարի և նվաճել հաղթողի կոչումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ բարդ էր 7 ամսվա ընդմիջումից հետո մասնակցել նման մրցաշարի.
«Ինչ-որ չափով մրցումային փորձի պակաս զգացվեց, մրցակիցներս բարձր կարգ ունեցող ըմբիշներ էին՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ։ Կարծում եմ, որ նման կարգի մրցաշարն անհրաժեշտ էր, որպեսզի հասկանամ, թե ինչ մարզավիճակում եմ և ինչ բացերի վրա պետք է աշխատել»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը։
Նոյեմբերի 9-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են ըմբիշներ նաև Ռուսաստանից և Ղրղզստանից: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Search