Artsakhpress

Հասարակական

Ամփոփվել են թեստաբանության դասընթացների արդյունքները

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում հայտնի տեքստոլոգ, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, թեստաբան Վադիմ Ավանեսովի հետ:

Ամփոփվել են թեստաբանության դասընթացների արդյունքները

Ամփոփվել են թեստաբանության դասընթացների արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել Վադիմ Ավանեսովին՝ Արցախում դասընթացներ անցկացնելու և իր փորձով տեղի մասնագետների հետ կիսվելու համար:
Մեզ հետ զրույցում Վադիմ Ավանեսովն ասել է, որ ցանկացած բնագավառում հաջողության հասնելու համար առաջնահերթ փոփոխությունները պետք է կատարել կրթության ոլորտում:
«Անհրաժեշտ է պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր գիտակցում են ժամանակի պահանջները և կարող են լուծել տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները՝ սկսած կրթական ոլորտից: Ես առաջարկություններ եմ արել ԱՀ ԿԳՍ նախարարին՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրոնային կրթության զարգացման հետ: Ներկայացրել եմ մի շարք մեթոդներից բաղկացած փաթեթ: Ցանկացողները կարող են ձեռք բերել և օգտագործել իրենց դասընթացների ժամանակ: Պետք է շուտափույթ կերպով տիրապետել այդ միջոցներին ու տեխնոլոգիաներին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար»,-մասնավորապես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search