Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության մտահղացմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշ մոբ՝ նվիրված երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին:

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Ստեփանակերտում  կազմակերպվել  է   ֆլեշ  մոբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ֆլեշ մոբին  մասնակցել  են   հայաստանյան  բուհերի  ուսանողներ. նրանք  սկզբում  շուրջպար  են  բռնել հրապարակում, որից  հետո   ծածանել   են  ՀՀ  պետական  դրոշը: 
«Արցախպրես»-ի  թղթակցի հետ   զրույցում «Հաղթանակած» երիտասարդական     նախաձեռնության  համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն  ասել  է, որ    ֆլեշ  մոբի  կազմակերպման  գաղափարն  առաջացել  է  մոտ   20   օր առաջ:
Նրա  խոսքով՝  սկզբում  իրենք  ֆեյսբուքյան  տիրույթում   են  կազմակերպել    «Իմ  սեր  Արցախ»  խորագրով   ֆլեշ  մոբ, որի ժամանակ  մասնակիցները  հրապարակում  էին Արցախի տեսարժան վայրերի  լուսանկարներ:
«Ֆլեշ  մոբի  ամփոփումը   տեղի է  ունեցել  նոյեմբերի 5-ին  Երևանում:  Երիտասարդները  Հյուսիսային  պողոտայում ծածանել  են  150մ երկարությամբ ԱՀ պետական  դրոշը: Այդ  պահին էլ  Արցախի ուսանողների  կողմից    առաջարկ  ստացանք, որպեսզի   Ստեփնակերտում  էլ  կազմակերպենք  «Իմ  սեր  Հայաստան»  խորագրով  ֆլեշ  մոբ: Առաջարկը  միանգամից  հավանությն  արժանացավ  մեր կողմից  և   այսօր   իրագործեցինք: Ֆլեշ  մոբի  նպատակը  երիտասարդների  համախմբումն  է,   և  միասնական  հայրենիք  ունենալու    գաղափարը»,-ավելցրել  է  Հովհ.   Հարությունյանը:
Նա  նաև  տեղեկացրել  է, որ երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին  նվիրված միջոցառումների  շրջանակներում երևանյան  բուհերի   ուսանողներն  այցելել են  զորամաս: Վաղը  նախատեսսում  են  լինել   Շուշիում և  Տիգրանակերտում, ինչպես  նաև հանդիպումներ    ունենալ   Արցախյան  պատերզմի   հերոսների  և  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի  հետ: 
«Համերգային  շրջագայություն  կունենանք  նաև  Կապանում, Եղեգնաձորում, որին  կմասնակցեն «Արցախի  ձայներ» երաժշտական համույթը: Նոյեմբերի  14-15-ը  Երևանում   կկայանա   «Խաղաղ  պատերազմ» խորագրով     աշխատաժողով: Նոյեմբերի 17-ին  էլ  տեղի  կունենա  «Հաղթանակած»-ի  համաժողովը՝  նվիրված   Հայաստան-Արցախ-Սփյուռք  փոխհամագործակցությանը: Նույն  օրը   Երևանում  կկազմակերպենք  ամփոփիչ   համերգ»,- մանրամասնել  է   Հովհ. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search