Artsakhpress

Քաղաքական

Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի քայլերը կասկածի տակ դնողները դավադիր ուժեր են. Արայիկ Հարությունյան

Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը ղարաբաղյան խնդրի շուրջ, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են։

Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի քայլերը կասկածի տակ դնողները դավադիր ուժեր են. Արայիկ Հարությունյան

Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի քայլերը կասկածի տակ դնողները դավադիր ուժեր են. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլ քայլերն են, որոնք այսօր կատարվում են: Ցանկացած իշխանություն՝ ձևավորված Արցախում և Հայաստանում, պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մնացածը գործնական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է դավադիր ուժերին, ապա այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են: Նրանք, որոնք ապակողմնորոշում են հանրությանը, թե իշխանությունները ծախում են կամ հանձնում են, դավադիր ուժեր են: Կարող են տարբեր կերպ մտածել, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որոնք չենք կատարվել, կարելի է համարել դավադրություն։ Եթե դու անհիմն մեղադրում ես՝ չունենալով ինֆորմացիա, հակառակը՝ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելով, հասարակությանը պառակտելով, դավադիր քայլ է և հավասազոր է դավաճանության»,-նշել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search