Artsakhpress

Քաղաքական

Պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, այդ թվում՝ նորաստեղծ կամ էլ ավանդական գործող:

Պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ համագործակցության համար պետք է առանձնացնել երկու կարևոր սկզբունք: «Առաջին հերթին նրանք պետք է կիսեն մեր այն կուրսը, որ Արցախում ձևավորված իշխանությունը պետք է ներդաշնակ աշխատի ՀՀ իշխանությունների հետ, քանի որ ՀՀ իշխանությունների հետ ներդաշնակ աշխատելը լինելու է մեր հիմնական պահանջներից մեկը: Եվ երկրորդ՝ այն ծրագիրը, որը ներկայացրել եմ ես, պետք է ընդունելի լինի այդ քաղաքական ուժերի համար: Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում, որ պայքարը լինի ծրագրային ու գաղափարական, ու չբացառել, որ, ընտրությունների արդյունքներից ելնելով, անհրաժեշտություն է լինելու համատեղ աշխատել այն սկզբունքների կամ այն գլխավոր նպատակի համար, որը մենք բոլորս ունենք հանուն Արցախի»,- մասնավորապես նշել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search