Artsakhpress

Քաղաքական

Ամենից առաջ հաշվետու կլինեմ Արցախի քաղաքացուն. Արայիկ Հարությունյան

Պատրաստ եմ լիովին ստանձնելու այդ մեծ պատասխանատվությունը՝ ամենից առաջ հաշվետու լինելով Արցախի քաղաքացուն:

Ամենից առաջ հաշվետու կլինեմ Արցախի քաղաքացուն. Արայիկ Հարությունյան

Ամենից առաջ հաշվետու կլինեմ Արցախի քաղաքացուն. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Շուշի քաղաքում այսօր կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածության առաջադրմանը:
 
«Այս կարևոր և պատվաբեր առաջարկի համար համագումարի մասնակից պատվիրակներին, իմ կուսակից բոլոր ընկերներին ու աջակիցներին հայտնում եմ խորին շնորհակալությունս և ինձ իրավունք եմ վերապահում ընդառաջ գնալու այդ ցանկությանը` նախ և առաջ այն պատճառով, որ շուրջ մեկ տասնամյակ եղել եմ Արցախի վարչապետ և պետնախարար:
 
Ունեմ որոշակի հաջողություններով հարուստ պաշտոնավարման փորձառություն, շատ լավ եմ պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Ավելին, հաշվի առնելով այն, որ ինձ սատարում է ժողովրդի քվեին արժանացած և մասնագիտական լուրջ փորձառություն ունեցող քաղաքական թիմը՝ պատրաստ եմ լիովին ստանձնելու այդ մեծ պատասխանատվությունը՝ ամենից առաջ հաշվետու լինելով Արցախի քաղաքացուն:
 
Բարին թող ուղեկից լինի մեզ բոլորիս»,- գրել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search