Artsakhpress

Տնտեսական

Մինչև 2030 թ. բնակչության թվաքանակը պետք է հասցնել 200 հազարի, իսկ պետական բյուջեի չափը՝ 700 մլն դոլարի. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ապագայի իր տեսլականը

Մինչև 2030 թվականն Արցախի բնակչության թվաքանակը պետք է հասցնել 200 հազարի, իսկ պետական բյուջեի չափը՝ 700 մլն դոլարի` հասնելով ներկայիս զարգացած երկրների մակարդակին:

Մինչև 2030 թ. բնակչության թվաքանակը պետք է հասցնել 200 հազարի, իսկ պետական բյուջեի չափը՝ 700 մլն դոլարի. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ապագայի իր տեսլականը

Մինչև 2030 թ. բնակչության թվաքանակը պետք է հասցնել 200 հազարի, իսկ պետական բյուջեի չափը՝ 700 մլն դոլարի. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ապագայի իր տեսլականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ Հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարին ասել է կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
Անդրադառնալով առաջիկա 10 տարիների կտրվածքով կամ մինչև 2030թ.-ը Արցախի զարգացած ապագայի տեսլականին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար առնվազն պետք է ապահովել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եկամուտ: Ավելին՝ պետք է Արցախում ունենալ 3 միլիարդ դոլարի ՀՆԱ, կամ մեկ շնչին ընկնող Համախառն Ներքին Արդյունքի չափը 15 հազար դոլար:
 
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է անընդմեջ ապահովել տնտեսական զարգացման բարձր ցուցանիշներ, որոնք կերաշխավորեն ներկայացված ծրագրի իրականացումը: Արդյունքում, ըստ Ա. Հարությունյանի, կունենանք երազանքի երկիր` երջանիկ քաղաքացի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search