Artsakhpress

Սփյուռք

Հայ դատի հանձնախումբը բողոքի ակցիա կկազմակերպի Վաշինգտոնում Թրամփի հետ Էրդողանի հանդիպման առիթով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր կողմնակիցներին կոչ է արել միանալ բողոքի ակցիային  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը:

Հայ դատի հանձնախումբը բողոքի ակցիա կկազմակերպի Վաշինգտոնում Թրամփի հետ Էրդողանի հանդիպման առիթով

Հայ դատի հանձնախումբը բողոքի ակցիա կկազմակերպի Վաշինգտոնում Թրամփի հետ Էրդողանի հանդիպման առիթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Ahval News-ը։
Բողոքողները կհավաքվեն Սպիտակ տան մոտ, Լաֆայեթ պուրակում, նշվում է Հայ դատի հանձնախմբի Թվիթերի հայտարարությունում։
Իր կոչում կազմակերպությունը նաեւ մեղադրում է Էրդողանին մի շարք հանցագործությունների մեջ, ներառյալ դեմոկրատիայի դեմ գործողությունները, եկեղեցիների անարգումը, ներխուժումը Սիրիա, քրդերի սպանությունները եւ Հայոց ցեղասպանության ժխտումը։
Հիշեցնենք, որ Էրդողանը Վաշինգտոն է մեկնելու չորեքշաբթի, որպեսզի Դոնալդ Թրամփի հետ քննարկի ընթացիկ իրավիճակը Սիրիայում, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձեւ, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search