Artsakhpress

Քաղաքական

Արցախի ապագան գրեթե անհնարին է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս. Արայիկ Հարությունյան

«Ազատ Հայրենիք» կուսակցության անցած երկու տարիների գործունեությունը միտված է եղել Արցախի կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը սատարելուն և երկիրը ներքաղաքական հնարավոր ցնցումներից զերծ պահելուն:

Արցախի ապագան գրեթե անհնարին է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս. Արայիկ Հարությունյան

Արցախի ապագան գրեթե անհնարին է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ Հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարին ասել է կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ միջին տարեկան մոտ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելը հաջողվել է արձանագրել 2018 թվականին և հաջողվելու է նաև 2019 թվականին:
«Ստեղծված են նախադրյալները առաջիկա տարիներին ևս բարձր աճի տեմպեր արձանագրելու համար: Արցախի ներքաղաքական կյանքին և դրա ապագայի տեսլականին այս անդրադարձը կատարելուց զատ, առանցքային կարևորություն ունի նաև ՀՀ-ի և հայկական սփյուռքի հետ հարաբերությունների թեման: Համոզված ենք՝ ցանկացած ողջախոհ հայ կհաստատի, որ Արցախի ապագան գրեթե անհնարին է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս: Այդ է պատճառը, որ իմ պետական նախարարի պաշտոնը թողնելուց հետո մեր քաղաքական կուրսը որևէ փոփոխություն չի կրել, քանի որ պետական շահը ավելի առաջնահերթ է մեզ համար»,- նշել է Ա. Հարությունյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը վստահ է՝ որպես առաջատար քաղաքական ուժ՝ իրենք ինքնանպատակ չեն ձգտել միայն իշխանությունը պահելու, քանի որ ունեն սեփական առաքելությամբ խորը գիտակցում, դրա իրականացման իրատեսական և հավակնոտ ծրագրեր և ամենակարևորը՝ քաղաքական կամք և վճռականություն:
 
«Առաքելություն, որը պետք է սրբագրի անցյալի թերությունները, այլ ոչ թե ուրանա անցյալը: Պետք է ապահովի ոչ միայն հայրենիքի ազատությունը, այլ բոլորիս ազատությունն այդ հայրենիքում: Կուսակցությունը նախանձախնդիր է ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում: Ակտիվացրել ենք նաև միջկուսակցական կապերը Հայաստանի հետ, փորձ ենք ձեռք բերել արտասահմանյան քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ: Օրեր առաջ իմ գլխավորությամբ «Հայրենիք» խմբակցությունը Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ: Հարկ եմ համարում նշել, որ մեր քաղաքական տարեգրության մեջ սա նոր իրողություն է, և պետք է այն պահպանել հետագայում: Միջկուսակցական կապերի ամրապնդման համատեքստում փոխայցելությունների մակարդակով համագործակցում ենք նաև եվրոպական երկրների որոշ քաղաքական ուժերի հետ»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search