Artsakhpress

Միջազգային

Բոլիվիայի նախագահը համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել

Բոլիվիայի նախագահը համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել` երկրում շարունակվող համազգային ցույցերից ու միջազգային դիտորդների գնահատականներից հետո:

Բոլիվիայի նախագահը համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել

Բոլիվիայի նախագահը համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ամերիկյան պետությունների կազմակերպության փորձագետներն այսօր հրապարակել են իրենց զեկույցը` կասկածի տակ դնելով հոկտեմբերի քսանին կայացած ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Էվո Մորալեսը հաղթել էր` ստանալով ձայների 40 տոկոսից ավելին, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Զեկույցի հրապարակումից հետո դիմելով ժողովրդին՝ Մորալեսը խոստացել է փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:
Ավելի վաղ երկրի զինված ուժերն ու ոստիկանությունը հրաժարվել էին ապահովել նախագահական նստավայրի անվտանգությունը և պնդել, թե չեն ուզում գործիք դառնալ ներքաղաքական ճգնաժամում: 60-ամյա Մորալեսը չորրորդ անգամ էր առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Ի սկզբանե սահմանադրությունը արգելում էր նախագահներին երկու անգամից ավելի պաշտոնավարել, երկու տարի առաջ, սակայն, Սահմանադրական դատարանը վերացրել էր այդ արգելքը` իշխող կուսակցության առաջարկությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search