Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը գիրք կհրապարակի

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պայմանագիր է կնքել գրքի հրապարակման մասին:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը գիրք կհրապարակի

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը գիրք կհրապարակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ Բոլթոնը գործարքը կնքել է Simon & Schuster հրատարակչության հետ։ Գործարքի մասին տեղեկացնող աղբյուրներն ասել են, որ լիազորված չեն տարածելու այս ինֆորմացիան եւ խնդրել են չհրապարակել իրենց անունները։
Նրանց խոսքով՝ գործարքում խոսքը վերաբերում է 2 լն դոլարին։
Նշվում է, որ Բոլթոնի շահերը ներկայացրել է Javelin գրական գործակալությունը, որի հաճախորդն է եղել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին, ինչպես նաեւ Թրամփի աշխատակազմի անանուն ներկայացուցիչը, որի «Նախազգուշացում» («A Warning») գիրքը լույս կտեսնի նոյեմբերի 19-ին։
Հիշեցնենք, որ Բոլթոնը հրաժարական է տվել սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search