Եգիպտոսում կայացել են ռուս–եգիպտական առաջին զորավարժությունները, որոնցից հետո զինծառայողները միմյանց հուշանվերներ են տվել, իսկ մանևրումների ժամանակ առավել աչքի ընկած մասնակիցները պարգևների են արժանացել։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուս և եգիպտացի զինծառայողները մասնակցել են «Բարեկամության նետ 2019» զորավարժություններին, որոնք անցկացվել են Կահիրեի մերձակայքում գտնվող անապատում, փոխանցում է Armeniasputnik.am-ը։
Զինծառայողները տապի պայմաններում հետ են մղել կարևոր օբյեկտների վրա իրականացված ավիահարձակումը և ոչնչացրել պայմանական հակառակորդին։
Անապատը ցնցվել է ռուսական զենիթահրթիռային համալիրների կրակոցներից։
Առաջադրանքը կատարել են երկու երկրների ՀՕՊ ստորաբաժանումները։ «Бук-М2Э»–ը և «Тор-М2Э»–ը զավթել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, դյուրակիր զենիթահրթիռային համալիր «Игла-С»–երը ոչնչացրել են ուղղաթիռը, իսկ «Шилка-М4» զենիթային ինքնագնաց համալիրը ցամաքից է պաշտպանել ՀՕՊ խմբին։ Բոլոր թիրախները ոչնչացվել են առաջին իսկ փորձից։
Ռուս–եգիպտական համատեղ զորավարժությունները տևել են 13 օր։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-: