Artsakhpress

Միջազգային

Իսպանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ

Կիրակի՝ նոյեմբերի 10-ին, վերջին չորս տարում չորրորդ անգամ Իսպանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ:

Իսպանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ

Իսպանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  տեղեկացնում է DW-ն։
Երկրի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը, որը ներկայացնում է Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, նոր ընտրությունների անցկացման կոչ է արել այն բանից հետո, երբ 2019-ի ապրիլի ժողովրդական կամարտահայտությունը չօգնեց հարթել տարաձայնությունները մրցակցող կուսակցությունների միջեւ։
Հարցումները քաղաքական կայունություն չեն խոստանում երկրում։ Թեեւ սոցիալիստները, ամենայն հավանականությամբ, նորից կհաղթեն ընտրություններում, 350 տեղանոց խորհրդարանում բացարձակ մեծամասնության հավակնություն ոչ մի կուսակցություն ունենալ չի կարող։ Ժողովրդական կուսակցության հետ մեծ կոալիցիան, Սանչեսի կարծիքով, բացառվում է։ Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն։
Պետական անվտանգության ուժերը կապահովեն ընտրությունների անցկացումը Կատալոնիայում։ Իշխանությունների անհանգստությունն են առաջացնում տարածաշրջանի անկախության կողմնակիցները, որոնք կարող են խանգարել քվեարկությանը։ Կատալոնիայում ավելի հաճախ են բախումներ տեղի ունենում անջատողականների եւ ոստիկանության միջեւ։ Փորձագետները կարծում են, որ դա օգտակար չէ աջ կուսակցություններին, հատկապես ուլտրաաջ ազգային-պահպանողական «Վոքս»-ի համար։ Սոցիալիստները անկարգությունների սկսվելուց հետո ավելի շատ են կորցնում բնակչության աջակցությունը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search