Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորումը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կայունացմանն ուղված համակարգված քայլերի շարունակման կարևորությունը՝ նրա տարածքային ամբողջականության և միասնության սկզբունքների խիստ պահպանմամբ»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի շուրջ: Հաղորդվում է, որ զրույցի ևս մեկ կարևոր թեմա է եղել էներգետիկայի ոլորտում Մոսկվայի և Անկարայի համատեղ նախագծերը։
«Հանգամանալից քննարկում է անցկացվել ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերի վերաբերյալ։ Դրական գնահատական է տրվել երկկողմ բազմապլանային համագործակցության շարունակական զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: