Artsakhpress

Միջազգային

Բոլիվիական ԶՈւ-ն հրաժարվել է ճնշել բողոքներն ընդդեմ երկրի նախագահի

Բոլիվիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ուիլյամս Կալիմանը շաբաթ օրը հայտարարել է, որ բանակը չի մասնակցի նոր ժամկետով նախագահ Էվո Մորալեսի վերընտրման դեմ բողոքների ճնշմանը:

Բոլիվիական ԶՈւ-ն հրաժարվել է ճնշել բողոքներն ընդդեմ երկրի նախագահի

Բոլիվիական ԶՈւ-ն հրաժարվել է ճնշել բողոքներն ընդդեմ երկրի նախագահի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով բոլիվիական տեղեկատվական գործակալությանը, փոխանցում է news.am-ը:
«Մենք երբեք ժողովրդի դեմ դուրս չենք գա, որի առջեւ մենք պարտք ունենք, եւ միշտ կապահովենք խաղաղություն եւ բարիդրացիություն եղբայրների միջեւ, ինչպես նաեւ մեր հայրենիքի զարգացումը»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։ Զինվորականի խոսքով՝ բանակը դեմոկրատական շրջանակներում եւ սահմանադրությանը համապատասխան կապահովի հայրենակիցների միասնությունը։
Գլխավոր հրամանատարը կոչ է արել ներքաղաքական կոնֆլիկտի կողմերին առաջնորդվել բարձրագույն պետական շահերով եւ «իրավիճակը չհասցնել անշրջելիի»։
Ուրբաթ Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան ասել էր, որ կառավարությունը չի պատրաստվում  զինվորականներին ներգրավել կարգի պահպանմանը քաղաքներում, որտեղ տեղի են ունենում բողոքներ։ Հայտարարությունը հնչել է  այն բանից հետո, երբ բոլիվիական թերթերը տեղեկացրել են, որ մի քանի ոստիկանական ստորաբաժանումներ Սանտա Կրուս, Կոչաբամբա քաղաքներում եւ երկրի մայրաքաղաք Սուկրայում միացել են ընդդեմ Մորալեսի վերընտրման բողոքի ակցիաներին։
Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին։ Բարձրագույն ընտրական դատարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հաղթել է պետության գործող ղեկավար Էվո Մորալեսը։ Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, ասել է, որ չի ընդունում Մորալեսի հաղթանակն առաջին փուլում։ Արդյունքների հրապարակումից հետո Բոլիվիայում բողոքներ եւ գործադուլներ են սկսվել։ Մորալեսը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search