Artsakhpress

Միջազգային

Բոլիվիայում բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են պետական ԶԼՄ-ների շենքերը

Բոլիվիայում բողոքի ակցիաների ընթացքում ընդդիմության կողմնակիցները գրավել են Patria Nueva (RPN) պետական ռադիոկայանը և Bolivia TV (BTV) պետական հեռուստաալիքը:

Բոլիվիայում բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են պետական ԶԼՄ-ների շենքերը

Բոլիվիայում բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են պետական ԶԼՄ-ների շենքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Patria Nueva-ի տնօրեն Իվան Մալդոնադոն հայտնել է, որ բողոքողները ավելի վաղ շրջապատել էին ռադիոկայանի շենքը, փոխանցում է 1in.am-ը:
Լրագրողներին պահել են երկու ժամ և սպառնացել ջարդել սարքավորումները, եթե չդադարեցվի ԶԼՄ-ների աշխատանքը: Արդյունքում ռադիոկայանի աշխատակիցները լքել են իրենց աշխատատեղերը:
Հիշեցնենք. Բոլիվիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մոտ 3 շաբաթ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Բոլիվիայի գլխավոր ընտրական դատարանը (երկրում խաղում է ընտրական հանձնաժողովի դեր) հոկտեմբերի 24-ին հայտարարեց, որ գործող նախագահ Էվո Մորալեսը արդեն իսկ առաջին փուլում հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search