Artsakhpress

Միջազգային

Վրաստանում վերսկսվել են նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերը

Վրաստանի կինոթատրոններում վերսկսվել են «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) վրաց-շվեդական ֆիլմի պրեմիերայի դեմ բողոքի ցույցերը:

Վրաստանում վերսկսվել են նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերը

Վրաստանում վերսկսվել են նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական առաջին ալիքին, բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Թբիլիսիի կինոթատրոններից մեկի մոտ, ի տարբերություն նախօրեի, մտադիր չեն գրոհել կինոթատրոնը: Նրանք ոչ մեծ խմբով կանգնած են մուտքի մոտ՝ ցուցադրելով «Կանգնեցրեք ԼԳԲՏ քարոզչությունը Վրաստանում», «Միասեռականությունը մեղք է և պաթոլոգիա» գրություններով պաստառներով, փոխանցում է tert.am-ը:
Նշվում է, որ իրավիճակը հանգիստ է նաև Բաթումի կինոթատրոնի մոտ: Հանդիսականը ազատ մոտենում է մուտքին, սակայն ցուցադրման սրահ են մտնում միայն մանրակրկիտ ստուգումից հետո:
Կինոթատրոնների մոտակայքում հերթապահում են ոստիկանական ջոկատները, հրշեջները և շտապ օգնության հաշվարկները:
«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը նկարահանվել է 2019-ին ռեժիսոր Լևան Ակինի կողմից: Այն արդեն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը պատմում է պարողի` իր մրցակցի հանդեպ տածած սիրո մասին: Ժապավենը «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search