ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Առաջին հանձնաժողովում, որը զբաղվում է զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով, ընդունվել է Ռուսաստանի համահեղինակած նախագիծը, որով այդ ոլորտի առաջարկներ են ներկայացվում ՄԱԿ գլխավոր քարտուղարին։
ՄԱԿ-ում ընդունվել է սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի առաջարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ նախագծի մեջ նշվում է, որ այն միտված է միջազգային անվտանգության համակարգի իրավական հենքի՝ սպառազինությունների վերահսկման, զինաթափման և միջուկային զենքի չտարածման մասին բազմակողմ համաձայնագրերի պահպանմանը։
Փաստաթուղթը գրեթե միաձայն ընդունվել է հանձնաժոովի նիստում (ձեռնպահ են եղել Ուկրաինան, Վրաստանը, ևս 3 պետություն)։ Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում Ռուսաստանը մտադիր է նախագիծը ներկայացնել նաև լիագումար հաստատման։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: