Artsakhpress

Միջազգային

«Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ». Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բեռլին կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի (ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտե) նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ:

«Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ». Պոմպեո

«Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ». Պոմպեո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ մասին գրում է nytimes.com-ը:
Պոմպեոն Բեռլինում է գտնվում Բեռլինի պատի փլուզման 30-ամյակին նվիրված տոնակատարության առթիվ:
«Արևմուտքը, մենք բոլորս Բեռլինի պատի փլուզման հպարտ պահից ի վեր մոլորության մեջ էինք: Մենք կարծում էինք, որ կարող ենք մեր ռեսուրսները դաշինքներից ու մեր բանակից այլ ուղղությամբ տանել, սակայն սխալվեցինք: Մենք սխալվեցինք և չկարողացանք կանխատեսել այն քաղաքական ուղղությունը, որն ընտրել են շատ պետություններ: Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ»,- հայտարարել է Պոմպեոն:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ «անգամ այս րոպեներին, երբ մենք խոսում ենք», ռուսական կառավարության անդամները ոստիկանական ստուգումներ են իրականացնում, տանջանքների ենթարկում Ղրիմի թաթարներին և ուկրաինացիներին, որոնք «պայքարում են ռուսական ագրեսիայի դեմ», և այդ պատճառով էլ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ եվրոպական երկրները կախված լինեն ռուսական էներգետիկ ռեսուրսներից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search