Artsakhpress

Քաղաքական

Լավրովը Հայաստանում կհանդիպի Դիվանագիտական դպրոցի սաների և տարբեր բուհերի ուսանողների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ կժամանի Հայաստան:

Լավրովը Հայաստանում կհանդիպի Դիվանագիտական դպրոցի սաների և տարբեր բուհերի ուսանողների հետ

Լավրովը Հայաստանում կհանդիպի Դիվանագիտական դպրոցի սաների և տարբեր բուհերի ուսանողների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: 
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search