Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել են կեղծ լուրերի դեմ պայքարի և Արցախում ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունների թեմայով դասընթացներ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության կողմից Ստեփանակերտում այսօր կազմակերպվել են «Կեղծ լուրերի դեմ պայքարը՝ որպես տեղեկատվական անվտանգության երաշխիք» և «Ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկություններն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» թեմաներով դասընթացներ, որը վարել է ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:

Ստեփանակերտում կազմակերպվել են կեղծ լուրերի դեմ պայքարի և Արցախում ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունների թեմայով դասընթացներ

Ստեփանակերտում կազմակերպվել են կեղծ լուրերի դեմ պայքարի և Արցախում ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունների թեմայով դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ նմանատիպ դասընթացներ կազմակերպության կողմից անց են կացվել Երևանում և անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել նաև Արցախում:
«Ուրախ եմ, որ Արցախում շատ մարդիկ արձագանքեցին: Դասընթացի հիմնական նպատակը մեդիագրագիտության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելն է մարդկանց առ այն, որ կարդացած ամեն տեղեկատվություն չէ, որ իրականության հետ կարող է աղերս ունենալ: Մարդիկ պետք է իմանան՝ ինչպես գրագետ օգտվել մեդիայից: Մեդիան հզոր գործիք է, սակայն գրագիտությունը մեդիայի հարցում չափազանց կարևոր է: Արցախում ընտրել ենք երկու հիմնական թեմաներ: Առաջինը վերաբերում է կեղծ լուրերի դեմ պայքարին: Պետք է ընդունել, որ սա համաշխարհային մակարդակի մարտահրավեր է, որին այսօր բախվում են աշխարհի շատ պետություններ: Բնականաբար, Արցախը, որպես կիսապետարազմական իրավիճակում գտնվող պետություն, չի կարող չբախվել այս խնդիրներին, երբ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվում են կեղծ լուրեր, որոնք կարող են դառնալ մարդկանց խուճապի և տագնապի հիմք: Խիստ անհրաժեշտ է լինել պատրաստված, պատկերացնել, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ որպես այդպիսին՝ Արցախում կեղծ լուրերը հատկապես առնչվում են Արցախի հիմնահարցը արցախյան ինքնության գոյության հետ կապված խնդրի շրջանակներում: «Հակառակորդ պետության կողմից տարածվող լուրերը կարող են տարածվել տարբեր մակարդակներում և ունենալ տարբեր բովանդակություն: Արցախը միշտ զերծ է եղել հայաստանյան ներքաղաքական իրավիճակին բնութագրական շատ բացասական երևույթներից, սակայն, այդուհանդերձ, չի բացառվում կեղծ լուրերի տարածումը քաղաքական պայքարի շրջանակներում: Ուստի, ունենալ գրագետ, պատրաստված, տեղեկացված երիտասարդություն, ովքեր ներգրավված են և տեղյակ են, ինչպես է ընթանում պայքարը, շատ ավելի ճիշտ կլինի»,- ավելացրել է Ա. Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գալիք տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ընդ որում առաջին անգամ դրանք տեղի են ունենալու նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով, մեր զրուցակիցը նշել է, որ, որպես երկրորդ թեմա, ընտրվել է ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունները: Ի դեպ, նախատեսվում է նաև հետագայում առավել մանրակրկիտ դասընթացների շրջանակներում անդրադառնալ ընտրական գործընթացին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search