Artsakhpress

Միջազգային

Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Բաթումում ու մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 27 բերման ենթարկվածի մասին:

Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ

Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը Վրաստանից: Հիշեցնենք, որ ցուցարարները դեմ են արտահայտվել վրացական կինոթատրոններում նույնասեռական պարողների մասին աղմկահարույց ֆիլմի ցուցադրությանը: 
Կինոռեժիսոր Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը ցուցադրելու թույլտվություն է ստացել ավելի քան 20 երկիր:
«Վրացական երթ» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները, հոգևորականներն ու նրանց աջակիցներն ուրբաթ երեկոյան Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոնների դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ ֆիլմի պրեմիերան տապալելու նպատակով: Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Նրանք ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել: Ակցիաները դադարեցվել են միայն լույս շաբաթ:   
«Բերման է ենթարկվել 27 մարդ՝ խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար, 24-ը՝ Թբիլիսիում, 3-ը՝ Բաթումում»,- հայտնել են գերատեսչությունւից:
Նախարարությունից հայտնել են, որ ֆիլմի պրեմիերան, այնուամենայնիվ, կայացել է նշանակված ժամին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search