Artsakhpress

Սպորտ

ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չէր

Հարավկորեական Չհոնջու քաղաքում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել:

ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չէր

ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չէր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում մրցագորգ են դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) հանդես է եկել մարտական սամբոյում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ամենահաջողը հանդես է եկել Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող Տիգրան Կիրակոսյանը, որը մեկնարկել է 1/8 եզրափակիչից և ադրբեջանցի ու մոնղոլ մրցակիցների հաղթելուց հետո կիսաեզրափակչում պարտվել է ղազախ Բոլաթբեկ Ռաիյմկուլովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կիրակոսյանը պարտություն է կրել կորեացի մրցակցից և գրավել 5-րդ տեղը:
ԱԱ-ին Հայաստանի թիմը մասնակցում է 11 սամբիստով: Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Էդիկ Պետրոսյանը (100 կգ):
Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ մարտական սամբոյում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search