Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ:

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնության կողմից մեկնարկել էր «Իմ սեր Արցախ» խորագրով ֆլեշմոբը, որի նպատակն էր Արցախը, որպես հայրենիք, ևս մեկ անգամ կարևորել:
«Ֆլեշմոբը մեկնարկել էր ֆեյսբուքյան հարթակում: Այնուհետև նոյեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում շուրջ 300 երիտասարդներ համախմբվեցին միասնական քոչարիի շուրջ և հայրենասիրական երգերի ներքո ծածանեցին Արցախի 150 մետրանոց դրոշը: Հենց միջոցառման ընթացքում մեզ մոտ գաղափար ծագեց Ստեփանակերտում կազմակերպել «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ, որի ընթացքում էլ մեծ շուքով կծանանենք Հայաստանի դրոշը»,- նշել է Հ. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search