Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների արդեն այսօր

ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքին ու հավատարիմ է հակամարտության վերջնական կարգավորմանը, եւ կողմերի հետ միասին առաջ է տանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների արդեն այսօր

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների արդեն այսօր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում։ Նրա խոսքով՝ շատ բան է փոխվել մեկ տարի առաջ Մշտական խորհրդում համանախագահների հայտնվելուց հետո։ «Մենք մտահոգ ենք վերջին ամիսներին շփման գծում կորուստների առիթով։ Այդ կորուստները ցուցադրում են շարունակվող մարդկային զոհերը, որ հակամարտության հետեւանք են, ինչը բարձրացնում է լարվածությունն ինչպես տեղերում, այնպես էլ մայրաքաղաքներում։ Դրանք (նման միջադեպերը- խմբ.) խորացնում են անվստահությունը եւ թշնամանքը՝ նվազեցնելով ամուր կարգավորման հեռանկարները։ Միեւնույն ժամանակ, մեզ հուսադրում են բարձր մակարդակով կառուցողական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ արգործնախարարների միջեւ,հայտնում է News.am-ը։
Եկեք ամփոփենք արդյունքները. այս դահլիճում մեր վերջին ելույթի ժամանակից դուք հանդիպեցրել եք նախագահ Ալիեւին եւ վարչապետ Փաշինյանին այստեղ՝ Վիեննայում։ Ձեր վերջին ելույթից հետո Մշտական խորհրդում դուք նաեւ մասնակցել եք ԱԳՆ ղեկավարների հինգ հանդիպումներին Միլանում, Փարիզում, Մոսկվայում Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Նման մակարդակի շփումների արդյունք պետք է եւ կարող են դառնալ ուղղակի եւ դրական դիվիդենդները։ Մենք կոչ ենք անում կողմերին պայմանավորվել կոնկրետ միջոցների մասին, որոնք քննարկվել են այս տարի, կոնկրետ հումանիտար միջոցների եւ անվտանգության միջոցների մասին, որպեսզի բնակչությունը պատրաստվի խաղաղության եւ լարվածության թուլացման։
Մենք նաեւ ողջունում ենք կալանավորվածների միաժամանակյա ազատ արձակումը, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին»,- ասվում է հայտարարությունում։ Գիլմորն ընդգծել է, որ պայմանավորվածությունները բավարար չեն, եւ կոչ է արել կողմերին «այդ պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների արդեն այսօր»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search