Artsakhpress

Միջազգային

Էրդողանը Սիրիայի հարցով Ռուսաստանից դժգոհ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Սիրիայի հարցով հեռուսախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանը Սիրիայի հարցով Ռուսաստանից դժգոհ է

Էրդողանը Սիրիայի հարցով Ռուսաստանից դժգոհ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ նպատակով թուրքական կողմը Ռուսաստան է ուղարկել համապատասխան հայտ։  Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրիյ Ուշակովը, տեղեկացնում է ermenihaber-ը:
Ավելի վաղ Անկարայում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել էր Սոչիի հարցով ստորագրված հուշագրի կետերից մեկը չկատարելու մեջ։ Խոսքը վերաբերվում էր այն կետին,  ըստ որի՝ թուրք-ռուսական հուշագրով, Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից քրդական ուժերը պետք դուրս մղվեին։ Էրդողանի պնդել է, որ քրդական ուժերը դեռևս չեն լքել Սիրիայի Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search