Artsakhpress

Հասարակական

WhatsApp-ը թարմացրել է գաղտնիության կարգավորումները

WhatsApp մեսենջերը հայտարարել է, որ այժմ խմբի համար գործում են գաղտնիության նոր կարգավորումներ։

WhatsApp-ը թարմացրել է գաղտնիության կարգավորումները

WhatsApp-ը թարմացրել է գաղտնիության կարգավորումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թարմացվել է խմբեր հրավիրելու համակարգը, որպեսզի օգտատերը կարողանա ինքնուրույն որոշումներ ընդունել, թե ով կարող է իրեն ավելացնել, news.am-ի փոխանցմամբ, հայտնում է «Կոմերսանտը»։
Գործառույթի ակտիվացման համար անհրաժեշտ է անցնել կարգավորումներին եւ ընտրել տարբերակներից մեկը՝ «Բոլորը», «Իմ կոնտակտները» (օգտատիրոջ հեռախոսագրքում գտնվողները)», «Կոնտակտները, բացի․․․»։ Այժմ խմբի ադմինիստրատորին, եթե նա չատում մարդ ավելացնելու իրավունք չունի, անհրաժեշտ կլինի օգտատիրոջը խմբում ընդգրկվելու անձնական հրավեր ուղարկել, որը կգործի երեք օր, եւ որը օգտատերը կարող է ընդունել կամ մերժել։
Նոր կարգավորումներն արդեն հասանելի են որոշ օգտատերերի, իսկ առաջիկայում WhatsApp հավելվածի վերջին տարբերակում դրանք հասանելի կլինեն բոլորին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search