Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մոսկվա- Կալինինգրադ չվերթի ուղևորներից մեկին։
Կալինինգրադի օդանավակայանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ ԶԼՄ-ների, պատճառն այն է, որ ուղևորն էլեկտրոնային սիգարետ է ծխել օդանավում, փոխանցում է panorama.am-ը:
Ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է, ըստ տեղական աղբյուրի, ապրում է Սոչիում։ Նրան տեղափոխել են հերթապահ մաս, որտեղ էլ հարուցվել է գործ վարչական իրավախախտման փաստով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-: