Artsakhpress

Հասարակական

2019 թ.-ին բնակարանաշինության ծրագրով լուծվել է 78 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը

Ընթացիկ տարում ընդհանուր բնակարանաշինության ծրագրով Արցախում կառուցվել, վերանորոգվել, գնում և փոխհատուցում ծրագրով ապահովվել է շուրջ 78 ընտանիքի բնակպայմաններ:

2019 թ.-ին բնակարանաշինության ծրագրով լուծվել է 78 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը

2019 թ.-ին բնակարանաշինության ծրագրով լուծվել է 78 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը՝ մանրամասնելով, որ կառուցվել է 12 առանձնատուն, որից 8-ը՝ բազմազավակ ընտանիքի, 2-ը՝ զոհված ազատամարտիկի ընտանիքի, ևս 2-ը` այլ սոցխմբի պատկանող ընտանիքների համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերանորոգվել է 35 բնակարան` նույն կարգավիճակ ունեցող ընտանիքների համար: Գնում կամ փոխհատուցում ծրագրով բնակարանով ապահովվել են 31 ընտանիքներ: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ թվային պատկերը կփոխվի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search