Artsakhpress

Տնտեսական

ԱրՊՀ-ում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը

Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ ԿԲ-ի տարեկան հաշվետվությունը:

ԱրՊՀ-ում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը

ԱրՊՀ-ում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ցանկություն է հայտնել իր տարեկան հաշվետվությունը ներկայացնել ԱրՊՀ-ում:
«Կենտրոնական բանկն իր յուրահատուկ ներդրումն ունի ԱրՊՀ-ի և հատկապես տնտեսագիտության ֆակուլտետի զարգացման գործում: Արդեն որերորդ տարին է, ինչ ՀՀ ԿԲ-ի հայտարարած մրցույթին մասնակցում են նաև ԱրՊՀ-ի ուսանողները: Ուրախությամբ ու հպարտությամբ  պետք է նշենք, որ յուրաքանչյուր տարի նրանք առաջնակարգ տեղեր են գրավում՝ արժանանալով ԿԲ-ի անվանական կրթաթոշակների»,-մասնավորապես ասել է Ա.Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն իր ելույթում նշել է, որ իրենց նպատակն է ներկայացնել գների կայունության և ֆինանսական կայունության գործիքակազմը:
«Կենտրոնական բանկն ինչպես տեղյակ եք ունի 2 նպատակ՝ ապահովել գների կայունություն և ֆինանսական կայունություն: Մենք չափազանց կարևորում ենք հանդիպումները մեր շահառուների հետ: Կենտրոնական բանկի համար կարևոր է ոչ միայն մշակվող քաղաքականությունների որակը և դրա իրականացումը, այլ դրա իրականցման գործընթացը, որպեսզի մեր շահառուների համար ԿԲ-ն լինի վստահելի, ըմբռնելի, հասկանալի գործընկեր»,-մասնավորապես ասել է Ա.Դարբինյանը:
Միջոցառմանը ներկա ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն էլ իր խոսքում նշել է, որ ՀՀ ԿԲ-ի հետ իրենց համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և ընդգրկում տարբեր ուղղություններ: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը շարունակվելու է և  իրենք  հասնելու են ցանկանլի  արդյունքի:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search