Artsakhpress

Միջազգային

Ամերիկյան F-16 կործանիչը պատահմամբ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրայով թռչելիս

Ամերիկյան ռազմական F-16 կործանիչը պատահմամբ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրայով թռչելիս:

Ամերիկյան F-16 կործանիչը պատահմամբ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրայով թռչելիս

Ամերիկյան F-16 կործանիչը պատահմամբ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրայով թռչելիս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Չորեքշաբթի ուշ երեկոյան Միսավայում տեղի ունեցող ուսումնավարժանքի ընթացքում F-16-ը հրթիռ է նետել կրակադաշտից 5 կմ հեռավորության վրա»,- նշված է Ճապոնիայում ամերիկյան ռազմական ուժերի հրամանատարության Twitter-ի էջում, հայտնում է Tert.am-ը:
Նշվում է նաև, որ պատահարի պատճառները պարզվում են, տուժածների մասին տեղեկություններ չկան: Միևնույն ժամանակ ամերիկացիները կարծում են, որ տեղի ունեցածն ընդգծում է զորավարժությունների կարևորությունն ու առավելագույնն իրական պայմաններին մոտ լինելը:
2018 թվականին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը բողոք էր հղել Միսավայի ամերիկյան ավիաբազայի ղեկավարությանը՝ շատ ցածր թռչող F-16 կործանիչները ցուցադրող տեսանյութի համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search