Artsakhpress

Հասարակական

Նոյեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Նոյեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Նոյեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 9:30-ին Ստեփանակերտում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը կկազմակերպի «Կեղծ լուրերի դեմ պայքարը՝ որպես տեղեկատվական անվտանգության երաշխիք» թեմայով դասընթաց, որը կվարի «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
Ժամը 13:30-ին «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության կողմից Ստեփանակերտում կկազմակերպվի «Ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկություններն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» թեմայով դասընթաց, որը կվարի «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
Ժամը 14:00-ին «Ֆլորենս գարդեն» ռեստորանում կկազմակերպվի կուրկուտ-փարթի:
 
Ժամը 16:00-ին Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տիկնիկային դահլիճում կբեմադրվի «Թուխի ծննդյան տարեդարձը» մանկական ներկայացումը:
Ժամը 16:00-ին Մարտունու «Ավագյան Արենա» մարզադաշտում Արցախի ֆուտբոլի լիգայի առաջնության շրջանակներում տեղի կունենա Ավո(Մարտունի)-Բերդ(Ասկերան) ֆուտբոլային թիմերի հանդիպումը:
Ժամը 19:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկայանա կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» խորագրով համերգը, որին մասնակցելու են ֆլեյտարուհի Մարի Լալայանցը և «Վելվետ» լարային քառյակը: Մուտքն ազատ է:
 
Ժամը 19:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») կկազմակերպվի Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Մակաբույծը» ֆիլմի կինոդիտում-քննարկումը:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search