Artsakhpress

Միջազգային

Թրամփն ու Էրդողանը հաստատել են, որ իրենց հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում:

Թրամփն ու Էրդողանը հաստատել են, որ իրենց հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում

Թրամփն ու Էրդողանը հաստատել են, որ իրենց հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին` Վաշինգտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը:
Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ դեռ չի որոշել, կկայանա՞ արդյոք նախատեսված հանդիպումը և որ որոշում կկայացնի միայն Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:
«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի: Երկու նախագահներն էլ հաստատել են, որ Վաշինգտոնում կհանդիպեն նոյեմբերի 13-ին: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները»,- tert.am-ի փոխանցմամբ՝ գրված է հայտարարությունում:
Դոնալդ Թրամփը, իր հերթին, Թվիթերի իր էջում գրել է, որ «լավ հեռախոսազրույց է ունեցել» Էրդողանի հետ: Խոսակցության ժամանակ հիմնականում խոսվել է Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:
«Էրդողանն ինձ տեղեկացրեց, որ թուրք զինվորականները բռնել են «Իսլամական պետության» մի քանի զինյալների, այդ թվում` ահաբեկիչ-մարդասպան ալ-Բաղդադիի կնոջն ու քրոջը»,- գրել է Թրամփը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որաը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search