Artsakhpress

Միջազգային

Թուրք ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման նախկին առաջնորդի կնոջը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 70-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթում հայտնել է, որ թուրք ուժայինները ձերբակալել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ ալ-Բաղդադիի կնոջը:

Թուրք ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման նախկին առաջնորդի կնոջը. Էրդողան

Թուրք ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման նախկին առաջնորդի կնոջը. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էրդողանը ակնարկել է, որ երբ ամերիկյան ստորաբաժանումների կողմից շրջապատված Բաղդադին ինքնասպան եղավ թունելում, ԱՄՆ-ն սկսեց տեղեկություններ սկսեց տարածել այդ թեմայով, սակայն երբ Թուրքիան ձերբակալեց Բաղդադիի կնոջը, որևէ աղմուկ չբարձրացրեց, գրում է ermenihaber:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բաղդադի կնոջ ձերբակալության մասին առաջին անգամ է հայտարարում:
«Նույն ձևով նրա (Բաղդադի-խմբ.) քրոջը, փեսային Սիրիայում ձերբակալեցինք: Մենք այս ուղղությամբ աշխատանքները մեծ թափով շարունակում ենք»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում հաստատել էր թուրք ուժայինների կողմից ԻՊ-ի նախկին առաջնորդի քրոջ` Ռասմիյա Ավադի և վերջինիս սկեսրայրի ու 5 երեխաների ձերբակալության մասին լուրը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search