Artsakhpress

Միջազգային

Մեքսիկայում կարտելի հարձակումից խուսափած 13-ամյա տղան ոտքով 23 կմ է անցել՝ օգնություն գտնելու նպատակով

Մեքսիկայում թմրակարտելի հարձակումից խուսափած 13-ամյա տղան, որի հարազատներից ոմանք սպանվել էին ամերիկացի մորմոնների խմբի դեմ կատարված հարձակման ժամանակ, 23 կմ տարածություն է անցել՝ օգնություն գտնելու նպատակով:

Մեքսիկայում կարտելի հարձակումից խուսափած 13-ամյա տղան ոտքով 23 կմ է անցել՝ օգնություն գտնելու նպատակով

Մեքսիկայում կարտելի հարձակումից խուսափած 13-ամյա տղան ոտքով 23 կմ է անցել՝ օգնություն գտնելու նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես հաղորդում է  Tert.am-ը, պատանու ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ նրան հաջողվել է նախ թփուտներում թաքցնել իր քույրերից ու եղբայրներից վեցին, որից հետո գնացել է օգնության հետևից:

Հիշեցնենք, որ երկուշաբթի մորմոնների խումբը հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով ավելի քան 9 մարդ էր զոհվել, որոնց թվում՝ 6 երեխա, 3 կին:

Այժմ հայտնի է դարձել, որ 8 երեխայի հաջողվել է փրկվել: Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ երեխաներից հինգը հրազենային վնասվածք են ստացել:

Նշվում է, որ հարձակման զոհերը Լեբարոն ընտանիքի անդամներ են, որոնք առնչություն ունեն Մեքսիկայում տասնամյակներ առաջ բնակություն հաստատած մորմոնների համայնքի հետ:

Մեքսիկայի անվտանգության նախարարը կարծիք է հայտնել, որ նրանց, գուցե, պատահաբար են թիրախավորել՝ շփոթելով այլ խմբի հետ: Այնուամենայնիվ, ընտանիքից, որը հայտնի է թմրակարտելների գործունեության դեմ ելույթներով, նշել են, որ նախկինում սպառնալիքներ են ստացել:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի մորմոնների ընտանիքի դեմ իրականացված հարձակման գործով կասկածյալներից մեկին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search