Artsakhpress

Տնտեսական

Հարկային ոլորտում իրականացվում են հսկողական միջոցառումներ

«Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի շրջանակներում նոյեմբերի 4-ից ԱՀ ֆինանսների նախարարության կողմից մեկնարկել են լայնածավալ հսկողական միջոցառումներ:

Հարկային ոլորտում իրականացվում են հսկողական միջոցառումներ

Հարկային ոլորտում իրականացվում են հսկողական միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հսկողական միջոցառումներն ուղղված են հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում  արդեն իսկ արձանագրվել են խախտման մեկ տասնյակից ավելի դեպքեր:
Նախարարությունն իրազեկում է, որ անօրինական գործունեության դեպքերը հայտնաբերելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ իրականացվող  հսկողական միջոցառումները շարունակական են  և հորդորում  բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search