Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել. Դաշնային Խորհրդի փոխնախագահ

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել. Դաշնային Խորհրդի փոխնախագահ

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել. Դաշնային Խորհրդի փոխնախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, հայտնում է News.am-ը:
Նա նշեց, որ այդ հարցով լրացուցիչ ոչինչ չի ասի, եւ հավելեց, որ համաձայն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ: Վերջինս հայտարարել է, որ տվյալ հարցը չի մտնում տվյալ նիստի քննարկումների շրջանակում:
«Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, համագործակցում է բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրում են հայկական կողմին: Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրատնտեսական հարաբերություններում խոչընդոտներ չկան: Մենք այսօր այստեղ քննարկել ենք մեր հարաբերությունների զարգացումը ԵՏՄ շրջանակում, որը տնտեսական հարաբերություններ եւ նորմատիվ-իրավական բազա է ձեւավորում, որը ԵՏՄ անդամ պետություններում միասնական շուկա ստեղծելու հնարավորություն է տալիս: Մեզ համար դա շատ կարեւոր է, քանի որ անհրաժեշտ է ավելի շատ օրենքներ ընդունել, վերացնել բարիերները: Կան տասնյակ բարիերներ, որոնք դեռեւս առկա են, եւ դրանց վերացման համար մենք՝ խորհրդարանականներս, պետք է շատ աշխատենք»,- նշեց Վորոբյովը՝ հավելելով, որ կա ծրագիր՝ ճանապարհային քարտեզ, որն առաջարկում է լուծել ԵՏՄ շրջանակում բոլոր հարցերը: Եվ հենց այդ հարցեր են եղել նրանց ուշադրության կենտրոնում: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search