Artsakhpress

Հասարակական

Ասկերանում ընթանում են բազմաբնակարան երեք շենքերի կառուցման աշխատանքները

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով ընթացիկ տարվա օգոստոսից մեկնարկել են Ասկերան քաղաքի բազմաբնակարան երեք շենքերի կառուցման աշխատանքները:

Ասկերանում ընթանում են բազմաբնակարան երեք շենքերի կառուցման աշխատանքները

Ասկերանում  ընթանում  են   բազմաբնակարան     երեք  շենքերի   կառուցման    աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցւոմ   ասել է Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի  պետ   Ալբերտ  Ավանեսյանը:
 
Նրա  խոսքով՝ երկու շենքերում ընթանում  են  պատերի շարվածքի աշխատանքներ, իսկ երրորդում՝  նկուղային հարկի շինաշխատանքներն  արդեն  ավարտման փուլում  են: 
«Նորակառույց  շենքերը   համապատասխանելու են   ժամանակակից  չափանիշներին  և  լինելու  են  սեյսմակայուն:  Ընդհանուր     լինելու  է   մոտ  42  բնակարան՝  մեկ, երկու  և  երեք  սենյականոց: Բնակարանների  մեծ  մասը  տրվելու  է   հիփոթեքային  վարկավորմամբ. անհրաժեշտության  դեպքում  մի  մասն  էլ  կտրվեն   բազմազավական  ընտանիքներին: Շենքերի   հարակից  տարածքների  բարեկարգման   աշխատանքները     հետագայում  նախատեսվում    է   իրականացնել  պետական  բյուջեի   միջոցներով  և  ծրագրերով»,-ավելացրել  է  Ա. Ավանեսյանը:
 
Նրա  խոսքով՝    նախատեսվում  է   շենքերը  շահագործման    հանձնել   2020 թվականի  աշնանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search