Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` Գայանայում տնտեսության աճը կհասնի 86 տոկոսի, չնայած 2019 թվականին աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, ինչը 14 անգամ բարձր է Չինաստանի աճի գնահատված տեմպից
Հայտնի է ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին պնդում է Bloomberg-ը:
Հարավային Ամերիկայի միակ անգլախոս երկիրն իր աճով պարտական է 2015-ին հայտնաբերված օֆշորային նավթային հանքավայրերի ակնկալվող չնախատեսված եկամուտներին: Ըստ ԱՄՀ-ի գնահատականների` Գայանայի տարեկան ՀՆԱ-ն, որն այսօր կազմում է մոտ 4 միլիարդ դոլար, կարող է մինչև 2024 թվականը հասնել մինչև 15 միլիարդ դոլարի, հայտնում է РБК-ն:
«Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է նման բարձրացում, քանի որ Գայանան ունի մեկ շնչի հաշվով առավելագույն քանակությամբ նավթ»,- CNBC-ին ասել է անկախ վերլուծաբան Նատալյա Դևիս Հիդալգոն: