Artsakhpress

Սփյուռք

Երկու հայ ՌԴ-ում վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել վերելակի անսարքության հետևանքով

Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում վերելակի ճոպանը կտրվել է:

Երկու հայ ՌԴ-ում վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել վերելակի անսարքության հետևանքով

Երկու հայ ՌԴ-ում վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել վերելակի անսարքության հետևանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍՊատահարի հետևանքով երկու աշխատողներն ընկել են հորի մեջ:

«Վերելակի սարքավորումները փոխարինելիս շինարարական և այլ աշխատանքների ընթացքում ճոպանը կտրվել է, որից հետո ընկել է վերելակի խցիկը, որտեղ գտնվել են երկու աշխատողներ. դա լուրջ վնաս է հասցրել նրանց առողջությանը»,- SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ըստ Фонтанка-ի հրապարակման՝ երկու տուժածներն էլ Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, իսկ մյուսը՝ 35: Տուժածները ծանր վիճակում են՝ բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներով, ներքին օրգանների վնասվածքներով:
Դեպքի փաստի առթիվ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: Ձեռնարկվում են միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search