Artsakhpress

Ռազմական

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և եթե դիմի, ապա կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները։

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Այս մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե Տավուշի ուղղությամբ հակառաորդի  գործողությունները չեն դիտարկվում որպես ահաբեկչություն։

«Եթե Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, ապա նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշտոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել», - ասաց նա։

Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն. «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես գործընկեր, և Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Կոնստանտին  Զատուլինն ասաց. «Ես լսում եմ, որ ՀՀ վարչապետը հայտարարում է՝ Արցախը Հայաստանն է և վերջ, Ադրբեջանի  նախագահն էլ իմ և այլոց  ներկայությամբ  հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան: Այնպես, որ իրականությունը բոլորը տարբեր կերպ են ընկալում»:

Խոսելով ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ Զատուլինն ասաց, որ իրենք չեն խառնվում դրանց։ «Մենք չենք խառնվում ներքին գործերին ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր: Այո՛, Հայստանում տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է»,– նշեց նա:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search