ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները նոյեմբերի 1-ին մասնակցել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկմանը:
ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունն անցկացրել է ԶՈՒ-ում կանանց խնդիրների քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, ՄԻՊ գրասենյակի, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, արծարծվել են զինված ուժերում կանանց ծառայության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման մշակույթի հետագա զարգացմանը, միջազգային իրավունքների նորմերին առնչվող հարցեր: Ներկայացվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության նպատակով իրականացվող միջոցառումները: Անդրադարձ է եղել նաև զինծառայողների շրջանում մարդու իրավունքների և ոչ կանոնագրքային վարքագծի մասին զեկուցմանն առնչվող հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-: