Artsakhpress

Սպորտ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արմեն Մելիքյանն այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կանցկացնի եզրափակիչ գոտեմարտը:

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արմեն Մելիքյանն այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արմեն Մելիքյանն այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում էArmsport.am–ը, Մելիքյանը, որը 3 հաղթանակ էր տարել դուրս գալով եզրափակիչ, այսօր երեկոյան կայանալիք վճռորոշ գոտեմարտում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի հետ:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալային հույսերը պահպանում է նաև 82 կգ քաշային Արման Վարդանյանը: Վերջինս, 1/8 եզրափակչում 11:1 հաշվով հաղթելով չինացի ըմբիշին, 1/4-ում պարտվել էր խորվաթ մրցակցին 8:12 հաշվով: Վերջինս հասել է մինչև եզրափակիչ ու Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել:
Սփոփիչ գոտեմարտում նա կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Տոյլի Օրազովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 7 քաշային կարգերում, անմասն են մնացել մեդալներից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Search