Artsakhpress

Մշակույթ

Կայացել է Վարդան Բադալյանի և «Նարեկացի» նվագախմբի համերգը. ստացված հասույթը կուղղվի մայր թատրոնի շենքի վերակառուցմանը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերակառուցման նախաձեռնող խմբի կողմից նախօրեին մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է Վարդան Բադալյանի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը, որից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է թատրոնի շենքի վերակառուցմանը:

Կայացել է Վարդան Բադալյանի և «Նարեկացի» նվագախմբի համերգը. ստացված հասույթը կուղղվի մայր թատրոնի շենքի վերակառուցմանը

Կայացել է Վարդան Բադալյանի և «Նարեկացի» նվագախմբի համերգը. ստացված հասույթը կուղղվի մայր թատրոնի շենքի վերակառուցմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Սարկիսյանն ասել է, որ թատրոնի շենքի վերակառուցումը պետք է դարձնենք օրախնդիր, քանզի այն լուրջ խթան կհանդիսանա Արցախում թատերական ոլորտի զարգացման համար:
«Ստեփանակերտի մայր թատրոնի վերակառուցման հարցը կարելի է լուծել ազգովի: Սա մի կարևորագույն ծրագիր է, որը կարող ենք և պարտավոր ենք համատեղ ուժերով իրականացնել: Պետք է համախմբվենք թատրոնի շենքի վերականգնման վեհ գաղափարի շուրջ՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում համընդհանուր ջանքերով կվերակենդանացնենք մշակույթի տաճարը:
Տեսանելի էր, որ համերգին ներկաների կողմից զգացվում էր ակտիվություն, քանի որ բոլորն էլ շահագրգռված էին նախաձեռնությամբ»,- նշել է Ա. Սարկիսյանը:
Համերգին, որպես թատերարվեստի նվիրյալների բարի գործերի գնահատական, նախաձեռնող խումբը խորհրդանշական կրծքանշաններով պարգևատրել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրին, սիրված երգիչ Վարդան Բադալյանին:
Կրծքանշաններից բացի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը շնորհակալագրերով պարգևատրել է Կարեկին Օդաբաշյանին, Արտեմ Խաչատուրին, Վարդան Բադալյանին և համերգի մեներգչուհի Լուսինե Միրզախանյանին:
Համերգի ընթացքում ցուցադրվել է թատրոնի շենքի վերակառուցման մասին պատմող տեսահոլովակ: Բացի դրանից, ցուցադրվել է տեսանյութ, որտեղ անվանի գործիչները, ովքեր միացել են նախաձեռնությանը, անդրադառնում են թատրոնի շենքի վերակառուցմանը:
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search