Artsakhpress

Սփյուռք

Հաջորդը Սենատի բանաձևն է. Թանկյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունելու վերաբերյալ:

Հաջորդը Սենատի բանաձևն է. Թանկյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Հաջորդը Սենատի բանաձևն է. Թանկյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման համար:
«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կդժվարացնի այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հետ խաղալը, թեպետ ես վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն  է»,- գրել է Թանկյանը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search