Artsakhpress

Մշակույթ

Վանք գյուղում մեկնարկել է «Արցախի Երիտֆորում-2019»-ը

Մարտակերտի շրջանի Վանք գյուղում այսօր մեկնարկել է «Արցախի Երիտֆորում-2019»-ը:

Վանք գյուղում մեկնարկել է «Արցախի Երիտֆորում-2019»-ը

Վանք գյուղում մեկնարկել է «Արցախի Երիտֆորում-2019»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության   նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանն ասել է, որ քառօրյա ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն անձի զարգացման դասընթացներ, կհրավիրվեն փորձառու մասնագետներ:
«Մասնակիցները ձեռք կբերեն ծրագիր կազմելու և իրականացնելու փորձառություն: Ծրագիրը կուղեկցվի մշակութաժամանցային միջոցառումներով: Նախատեսվում է Երիտֆորումի մասնակիցների հանդիպում  Արցախի ղեկավարության  հետ:  Այս տարի Երիտֆորումն իրականացվում է 9-րդ անգամ: Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների ինքնազարգացման կարողությունները, նպաստել նրանց ներգրավվածությանը հասարակական գործունեություններում և նորարարական ծրագրերի մշակմանն ի նպաստ պետության զարգացման»,- նշել է Դ. Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ խթանելով մասնակիցների ինքնազարգացման կարողությունները՝ Երիտֆորումի շնորհիվ պետք է նպաստել երիտասարդների ակտիվացմանը, ներգրավվածությանը հասարակական գործողություններում և նորարարական ծրագրերի մշակմանը, որոնք կնպաստեն պետության զարգացմանը: Ի դեպ, այս տարի ծրագրին մասնակցում են 18-25 տարեկան 75 երիտասարդներ: «Արցախի Երիտֆորում-2019»-ը կշարունակվի մինչը նոյեմբերի 3-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-:
Լուսանկարները՝ Դավիթ Ղուկասյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search