Artsakhpress

Տնտեսական

Ձմռան նախապատրաստական ու գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները. ԱՀ պետնախարարը հրավիրել է խորհրդակցություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ձմռան նախապատրաստական ու գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին:

Ձմռան նախապատրաստական ու գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները. ԱՀ պետնախարարը հրավիրել է խորհրդակցություն

Ձմռան նախապատրաստական ու գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները. ԱՀ պետնախարարը հրավիրել է խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,առանձին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի փոխքաղաքապետն ու շրջվարչակազմի պատասխանատուները՝ ներկայացնելով ձմռան ժամանակահատվածում համայնքների բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ առայսօր կատարված աշխատանքները և տեղերում առկա խնդիրները: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը ներկայացրել է ջեռուցման սեզոնին ընդառաջ հանրապետությունում իրականացվող տեխնիկական անվտանգության փորձաքննությունների ընթացքը: Պետական նախարարը առաջարկել է արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ աշխատանքային ժամանակացույց սահմանել՝ անհրաժեշտ փորձաքննություններն ավարտելու նպատակով, ինչպես նաև ուսումնասիրել Արցախում վերջին 10 տարվա ընթացքում ջերմաստիճանային փոփոխությունները: Վերջինս անհրաժեշտ է ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելու առաջարկությունը համալիր քննարկելու նպատակով: Պետնախարարը հանձնարարել է իր ենթակայության ոլորտների պատասխանատուներին առկա տեխնիկական ու փաստաթղթային խնդիրներին լուծում տալ ժամանակին՝ որոշ կրթական հաստատություններում նորակառույց կաթսայատները շահագործման հանձնելու նպատակով: Գրիգորի Մարտիրոսյանը լսել է նաև բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի ներկայացրած փայտի մթերման և իրացման մասին տեղեկատվությունը:
Ընդլայնված կազմով խորհրդակցությանը քննարկվել է նաև գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները: Գյուղատնտեսության նախարարի ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն՝ 2020թ. բերքի տակ իրականացվել է 47260 հա հերկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 11480 հա-ով և ցանվել է  11 733 հա աշնանացան հացահատիկ: Հիմնականում ավարտվել են եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքի աշխատանքները: Պտղաբուծության ոլորտում խաղողի համախառն բերքը կազմել է 1148.5 տ, միջին բերքատվությունը ՝64.3ց/հա, 1850 հա նռան այգիների 847.7 հա բերքատու այգիներից բերքահավաք է իրականացվել 645.8 հա-ի վրա, համախառն բերքը կազմել է 3079.8 տ, միջին բերքատվությունը՝ 47.7ց/հա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search