Artsakhpress

Մշակույթ

Արդի հայ գրողների ստեղծագործությունները կներկայացվեն նաև այլ լեզուներով. Արքմենիկ Նիկողոսյան

«Մուրացանյան օրեր Արցախում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է վարպետաց դաս Արցախի և Մայր Հայաստանի գրականագետների մասնակցությամբ:

Արդի հայ գրողների ստեղծագործությունները կներկայացվեն նաև այլ լեզուներով. Արքմենիկ Նիկողոսյան

Արդի հայ գրողների ստեղծագործությունները կներկայացվեն նաև այլ լեզուներով. Արքմենիկ Նիկողոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարպետաց դասից հետո «Արցախպրես»-ին տված հարցազրույցում գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասել է, որ Արցախում մուրացանյան օրերին մասնակցում են գրեթե ամեն տարի:
«Մեր նպատակն է եղել մուրացանյան օրերը ոչ միայն օգտագործել Մուրացանի կյանքն ու գործունեությունը կրկին արժևորելու համար, այլև քննարկումներ ծավալելու գրականության ոլորտում առկա մի շարք հարցերի շուրջ: Միջոցառման գլխավոր գաղափարախոսությունը, բնականաբար, Մուրացանի կյանքի և գործի շուրջ միաբանվելն է, սակայն այսօր մեզ համար միաբանության որոշակի ձև է դարձել նաև Հայաստան-Արցախ գրական կապերի ընդլայնումը»,- նշել է Ա. Նիկողոսյանը:
Գրականագետի խոսքով՝ ժամանակակից հայ գրականությունն իր մակարդակով չի զիջում օտարալեզու գրականություններին:
«Այլ հարց է, որ մեր գրականությունը քիչ է ներկայացվում աշխարհին՝ լեզվի և առկա կապերի պատճառով: Ներկայումս տարվում են աշխատանքներ, որպեսզի արդի հայ գրողներն իրենց ստեղծագործությունները կարողանան ներկայացնել այլ լեզուներով: Գրականությունը բոլոր ժամանակներում ունեցել է տեղապտույտներ, և, կարծում եմ, այս մեկը ևս պետք է հաղթահարվի»,- ավելացրել է Ա. Նիկողոսյանը:
Անդրադառնալով թարգմանական գրականությանը՝ մեզ զրուցակիցը նշել է, որ այն ներառում է համաշխարհային գրականության հայտնի ու անհայտ անուններ, ինչը հնարավարորություն է տալիս ընթերցողներին և գրողներին ծանոթանալու բարձրարժեք գրականության հետ:
Ա. Նիկողոսյանը կարծում է, որ վերջին 100 տարվա ընթացքում այդքան գիրք չի կարդացվել, որքան վերջին 10 տարում: Բնականաբար, դա տեղի է ունեցել  թարգմանական գրականության շնորհիվ:
Նշենք, որ Մուրացանյան օրերն Արցախում մեկնարկել են հոկտեմբերի 27-ին, միջոցառումների շարքը նախատեսվում է ընդհանրացնել այսօր՝ հոկտեմբերի 29-ին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search