Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բացվել է Սուսաննա Հարությունյանի «Եռակցում» խորագրով նկարչական ցուցահանդեսը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում բացվել է Սուսաննա Հարությունյանի «Եռակցում» խորագրով նկարչական ցուցահանդեսը:

Ստեփանակերտում բացվել է Սուսաննա Հարությունյանի «Եռակցում» խորագրով նկարչական ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է Սուսաննա Հարությունյանի «Եռակցում» խորագրով նկարչական ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուսաննա Հարությունյանն ասել է, որ զբաղվում է բիոէներգետիկայով, իսկ նկարել  սկսել է 4 տարի առաջ:
«Այսօր իմ 5-րդ անհատական ցուցահանդեսն է, ներկայացնում եմ մոտ 60 նկար: Խորագիրը կրում է «Եռակցում» անվանումը: Խոսքը  հայ մտքի, հոգու և սրտի եռակցման մասին է, այդ թվում   նաև   Արցախի,  Հայաստանի և Սփյուռքի  միասնականության:Ես պատկերում եմ հիմնականում զգայական իրողություններն ու մարդկանց ապրումները: Ցանկանում եմ, որ իմ գույները պայծառություն,  սեր ու համերաշխություն բերեն Հայաստան աշխարհին»,-մասնավորապես ասել է նա:
Ցուցահանդեսին ներկա Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը ողջունել է Սուսաննա Հարությունյանի   արվեստը և նշել, որ նրա պայծառ ու գունեղ նկարների միջոցով կարճ ժամանակահատվածում կարողացել է ճանաչել  նրան:
Հ.Գասպարյանի խոսքով՝ Սուսաննա Հարությունյանը, կայացած նկարիչների նման, ունի ազատություն դեպի արվեստը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Search