Artsakhpress

Սփյուռք

Լիբանանում ցույցերին մասնակցում է նաև հայ համայնքը, սակայն ցույցերի հետևանքով տուժած 70 քաղաքացիների մեջ հայեր չկան․ Շ․ Գանտահարյան (տեսանյութ)

Լիբանանում հարկային քաղաքականության վերաբերյալ դժգոհություններից սկիզբ առած ցույցերն այսօր ստանում են քաղաքական ենթատեքստ։

Լիբանանում ցույցերին մասնակցում է նաև հայ համայնքը, սակայն ցույցերի հետևանքով տուժած 70 քաղաքացիների մեջ հայեր չկան․ Շ․ Գանտահարյան (տեսանյութ)

Լիբանանում ցույցերին մասնակցում է նաև հայ համայնքը, սակայն ցույցերի հետևանքով տուժած 70 քաղաքացիների մեջ հայեր չկան․ Շ․ Գանտահարյան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, խորհրդարանական արտահերթ ընտրություներ, պահանջում են մշակել նոր սահմանադրություն, ստեղծել անցումային կառավարություն և ներգրավել պրոֆեսիոնալների: Ցուցարարները ցանկանում են նաև, որ Լիբանանում տարբեր ժամանակաշրջաններում իշխանության մասը կազմած ընտանիքները պատասխանատվություն կրեն պետությունից գողացված խոշոր չափի գումարների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ 
«Ցուցարարները կարծում են, որ մինչ այժմ եղած և ոչ մի կառավարություն չի կարողացել լուծել Լիբանանի առջև ծառացած խնդիրները։ Հենց այդ պատճառով ցուցարարները պահանջում են անցումային կառավարության ստեղծում»,-ասել է Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական շատ շրջանակներ, թեպետ անթաքույց աջակցում են ցուցարարներին, սակայն դեմ են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին, քանի որ կարծում են՝ սա կարող է երկրի ներսում անկայունություն առաջացնել։
Գանտահարյանը հայտնել է նաև, որ Լիբանանի բանակի ներգրավումից հետո երկրի խոշոր քաղաքների կարևոր փողոցներն արդեն բաց են։ Վերջինս նաև նշեց, որ թեպետ բանակը ներգրավվել է ցույցերը հանդարտեցնելու գործընթացում, սակայն ամեն կերպ փորձ է արվում զերծ մնալ ցուցարարների հետ բախումներից և բռնություններից։ 
 «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը հայտնեց, որ ցույցերին մասնակցում են նաև հայ համայնքի ներկայացուցիչները, սակայն ցույցերի հետևանքով տուժած 70 քաղաքացիների մեջ հայեր չկան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լիբանանի կառավարությունը որոշում էր ընդունել «WhatsApp»-ի զանգերի համար նոր հարկատեսակ կիրառելու մասին։ Կառավարության հարկային ճնշումների «վերջին կաթիլը» համարող տասնյակ հազարավոր լիբանանցիներ այդ օրը դուրս եկան փողոց ու շրջափակեցին կառավարության շենքը։ Բեյրութում, Տրիպոլիում ու երկրի այլ խոշոր քաղաքներում մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։ ԶԼՄ-ները Լիբանանում արդեն 8-րդ օրը շարունակվող ակցիաներն անվանում են «WhatsApp»–ի հեղափոխություն։ 
Մանրամասները՝ տեսանյութում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search